Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպե՞ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ

  1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝  դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։
    երկնչում – վախենալ
  2. Ընթերցի՛ր ՝առանձնացնելով և բացատրելով փոխաբերությունները։
    Կարմիր սարսուռ է կաթում – մասուրը վախենում է
  3. Ո՞վ է ստեղծագործության գլխավոր հերոսը․ հիմնավորի՛ր պատասխանդ։
    Իմ կարծիքով գլխավոր հերոսները առուն և մասուրն են, որովհետև բանաստեղծությունը նրանց մասին է։
  4. Ի՞նչ գույն ունի այս բանաստեղծությունը։ Նկարի՛ր այն միայն գույներ օգտագործելով։
    Իմ կարծիքով այս բանաստեղծության գույնը կարմիրն է։
  5. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
    Ժայռից մասուր է կաթում,
    Կարմիր սարսուռ է կաթում,
    Ձորում մշուշ է:
    Ինձ դուրր եկավ այս եռատողը, որովհետև այն շատ գեղեցիկ է շարադրած։
  6. Վերլուծիր բանաստեղծության մեջ ընդգծված հատվածը։
    Նա երկնչում է քարից,
    Բայց երբ թռչում է քարից,
    Ահռելի ուժ է-Առուն վախենում է քարից, որովհետև խանգառում է իրեն ազատ խոսելուն, բայց երբ քարին է դիպչում ավելի ուժեղ է հոսում։
  7. Բացատրի՛ր հետևյալ միտքը․

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է-Ուշ աշուն է ցուրտ է առուն քշում տանում է կարմիր մասուրներին

8. Տրված բառերի գործածությամբ, ութնյակներ / ութ տողից կազմված բանաստեղծություն/  կամ քառյակներ/ չորս տողից կազմված բանաստեղծություն/, հորինի՛ր: 

Մասուր, սարսուռ, աշուն, ուշ, փուշ, կարմիր, անուշ, մշուշ, մուժ, քամի, տանի:

Ուշ աշուն է մուժ մշուշ,
Քամին տանում թուփ ու փուշ,
Կարմիր մասուրը սարսռում,
Անուշ օրոր է անում։

9. Գրի՛ր ստեղծագործական շարադրություն << Մասուրի ճամփորդությունը>> վերնագրով և հրապարակի՛ր։

Մասուրի ճամփորդությունը

Կար, չկար մի մասուր կար։ Այդ մասուրը միակ մասուրն էր, ով ժայռի վրա էր մեծանում և այդ պատճառով նրա հետ ոչ-ոք ընկերություն չէր անում։ Մեկ-մեկ ուժեղ քամիներ էին լինում ժայռի վրա և այդ ժամանակ մասուրը ուժեղ բռնվում էր իր ճյուղից, որպեսզի չպոկվի և չընկնի առուն։ Մի անգամ քամին այնքան ուժեղ էր, որ մասուրը չկարողացավ իրեն պահել և պոկվեց ընկավ առուն։ Մասուրը շատ վախեցած էր։ Հանկարծ առուն սկսեց խոսել մասուրի հետ։
— Բարև, դու ո՞վ ես,- հարցրեց առուն։
— Բարև ես մասուրն եմ ,- վախեցած ասաց նա։
— Ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ։
— Ուժեղ քամին ինձ պոկեց իմ ճյուղից և ես ընկա։
— Մի վաղեցիր։ Արի ընկերություն անենք։ Ես քեզ կտանեմ ճամփորդության և ցույց կտամ նոր, գեղեցիկ և հետաքրքիր վայրեր։
Մասուրը համաձայնվեց և նրանք սկսեցին իրենց ճամփորդությունը։ Առուն մասուրին ցույց տվեց գեղեցիկ անտառներ՝ ներկված աշնանային գույներով, ծանոթացրեց տարբեր կենդանիների հետ, որոնք ջուր էին խմում առվից։ Ցույց տվեց թռչունների երամներ, որոնք չվում էին տաք երկրներ։ Նրանք անցան գյուղերի կողքով, մասուրը տեսավ գյուղացիների քրտնաջան աշխատանքը։ Առուն և մասուրը շատ հետաքրքիր ճամփորդություն ունեցան։

10. Արտահայտիչ ընթերցի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։

11. Ի՞նչ գիտես մասուրի մասին։ Տարբեր աղբյուրներից օգտվելով՝ ուսումնական նյութ պատրաստի՛ր։ 

Հիմնականում կանաչ, դարչնագույն կամ գորշ ընձյուղներով թփեր են՝ պատված փայտանման, ամուր, սուր, կեռ փշերով, բարձրություն՝ մինչև 2 (3) մ։ Տերևները հերթադիր են, բարդ, կենտփետրաձև, ատամնաեզր։ Ծաղիկները մեկական են կամ հովանոցաձև ծաղկաբույլերում հավաքված, մասրենու ծաղիկն ունի 8 պսակաթերթ, երկսեռ, սպիտակ, վարդագույն, կարմիր, դեղին։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը բազմասերմ ընկուզիկ է, պտղաբույլը՝ մսալի, ոչ հյութալի, արտաքին մաշկը՝ կաշեկերպ, հաստ, կարմիր, վարդագույն, դեղնակարմրավուն և այլն։ Ունի անուշ, քաղցր բույր, առէջը գազարագույն է։ Պտուղը պարունակում է վիտամիններ (հատկապես՝ C), շաքարներ, թթուներ, աղաղանյութեր, հանքային տարրեր, եթերայուղեր և այլն։ Բժշկության մեջ պտուղներն օգտագործում են որպես վիտամինային հումք (թուրմ, հյութեր), յուղը կիրառվում է սնուցողական խոցերի, մաշկային որոշ հիվանդությունների բուժման համար։

Աշնանը մասրենու վրա նկատվում են նարնջագույն կամ կարմիր, հյութալի, կեղծ պտուղներ։ Իսկական պտուղները մանր միասերմ ընկուզիկներ են, որոնք կարելի է օգտագործել որպես դեղամիջոց։

Տարածված է բոլոր մարզերում։ Աճում է լեռնալանջերին, անտառեզրերին, թփուտներում, բաց տարածքներում (900-2200 մ բարձրություններում) և այլն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *