Անհատական բլոգային աշխատանք 4-րդ դասարան

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։
Իմ բլոգ

Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։
Ես սպասարկում եմ իմ բլոգը 2022 թվականից։

Գրի՛ր, թե բլոգն ինչ բաժիններ ունի։

Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենքիչն սպասարկում, ինչո՞ւ:
Ես և շրջակա աշխարհը
Որովհերև մենք այս տարի այս առարկան չենք անցնում։

Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։

Ո՞ւմ բլոգից (բլոգներից) ես առավել հաճախ օգտվում։ Նշի՛ր պատճառը։
Ես ռավել հաճախ օգտվում եմ ընկեր Արմինեի և ընկեր Ջուլիետայի բլոգերը, որովհետև մենք ամեն օր ունենում ենք մայրենիի և մաթեմատիկայի առարկաներ։

Ո՞ւմ բլոգն ես հավանում (եթե այդպիսին կա) նշի՛ր պատճառը:
Ես հավանում եմ ընկեր Արմինեի բլոգը, որովհետև ընկեր Արմինեն շատ պարղ է ներկայացնում տնային աշխատանքները։
Ներկայացրո՛ւ ծնողներիցդ մեկի վերաբերմունքը բլոգիդ և բլոգային ուսուցման վերաբերյալ: Այս աշխատանքը կարող ես ներկայացնել ռադիոհարցազրույցի կամ տեսանյութի տեսքով։
Բարև ձեզ ես Մանեի մայրիկն եմ։ Բլոգային ուսուցումը իմ համար նորություն էր։ Բայց բավականին հետաքրքիր։ Այն ունի և՛ առավելություններ, և՛ թերություններ։ Ինձ թվում է կարևորը ծնողի հետևողականությունն է երեխայի ուսմանը յուրաքանչյուր պարագայում։ Նաև շատ բան կախված է երեխայի ընդունակությունից։ Կարևորը երեխան սիրով և պատրաստակամ հաճախի դպրոց։

Բլոգային հետազոտական աշխատանք

Լեզվական կարողություններ և հմտություններ

Գրավոր խոսքին և ստեղծագործական մտածողությանն ուղղված առաջադրանքներ

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։

Կարդա՛ Հ․ Թումանյանի <Անհաղթ աքլորը > հեքիաթը և փորձի՛ր պատմել այն հերոսներից մեկի անունից։
Մի անգամ քուջուջ անելիս գտա ոսկի։ Շատ ուրախացա, թռա կտուր ու կանչեցի։
—Ծուղրուղու՜, ոսկի եմ գտե՜լ, ոսկի եմ գտե՜լ։
Մի քիչ հետո եկան նազիր-վեզիրները ու խլեցին ոսկին։ Ես բարձրացա կտուր ու կանչեցի։
—Ծուղրուղու՜, թագավորը ոսկիս տարավ, ինձանով հարստացավ։
Հետո նազիր-վեզիրները եկան ու վերադարձրին իմ ոսկին։ Ես էլի բարձրացա կտուր ու կանչեցի։
—Ծուղրուղու՜, թագավորը ինձանից վախեցավ։
Թագաորի ծառաները եկան, ինձ բռնեցին ու թագաորի մոտ տարան։
—Ծուղրուղու՜, թագավորը ինձ հյուր է կանչե՜լ։
Ծառաները ինձ գցեցին տաք կաթսայի մեջ։
—Թաքավորն ինձ բաղնիք է ուղարկե՜լ, ծուղրուղու՜։
—Սու՛ս, սու՛ս անպիտա՛ն — բացականչեց թագավորն ու ինձ կուլ տվեց։
Կոկորդովն անցա, փորն ընկա ու կանչեցի։
—Նեղ-նեղ տեղերով անցա, լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել ծուղրուղո՜ւ․․․։
Դրանից թագավորը էլ ավելի բարկացավ։
—Շուտ դրա ձենը կտրեք։
Թագավորի նազիր-վեզիրները թրով խփեցին թագավորի փորը պատռեցին։ Ես դուրս եկա թագավորի փորից, թռա կտուրին և ուրախ բացականչեցի։
—Ծուղրուղու՜։

Քեզ հետաքրքրող թեմայի շուրջ 3-5 ր․ տևողությամբ փոքրիկ տեսանյութ պատրաստի՛ր և հրապաարակի՛ր։

Առաջարկվող թեմաներ՝

<Իմ նախասիրությունները>, <Իմ հոբբին> կամ <Ես․․․ եմ>

<Ընթերցանությունն իմ կյանքում> կամ <Ընթերցում ու առաջարկում եմ ընթերցել>, <Իմ գրադարանը>

< Իմ բնակավայրը>, <Իմ դպրոցը>, կամ <Աշխարհի իմ փոքրիկ անկյունը>

Այլ թեմաներ սովորողի անհատական ընտրությամբ։
https://www.youtube.com/watch?v=zMJmENMUkxw

Տեքստային աշխատանք

Ստուգատեսային նախագծից ընտրի՛ր որևէ տեքստային աշխատանքի տարբերակ և կատարի՛ր առաջադրանքները։ Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել բլոգումդ։

Continue reading »