Ելք ստուգատես

«Ելք» ստուգատես 

Իմ բլոգում առանձնացրել եմ<< Ելք ստուգատես>>-ի բաժինը, որտեղ  այս շրջանի մեր բոլոր  աշխատանքներն են։

Ես  եմ․․․

Ես Մանե Սողոմոնյանն եմ։ Ծնվել եմ 2014 թ․ նոյեմբերի 4-ին՝ Երևանում։ Ես սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3-րդ դասարանում։Սիրում եմ կարդալ հեքիաթներ։ Ես սիրում եմ կենդանիներ, սիրում եմ ուտել ձմերուկ, պաղպաղակ, սիրում եմ նկարել, երգել և զբաղվել սպորտով։ Ես ուզում եմ դառնալ նկարչուհի։ Ազատ ժամանակ ես օգնում եմ տատիկիս և խաղում եմ եղբորս հետ։ Շատ եմ սիրում իմ դպրոցը և ունեմ շատ ըներներ։

Իմ անհատական պլանն է՝ «Սովորողի անհատական պլան» ։

Ես շա՜տ եմ սիրում իմ դպրոցը։

Իմ  ընկերները

Ես  ունեմ  շատ  ընկերներ։ Նրանք  բոլորն  էլ  բարի  են, հոգատար, ընկերասեր։Ալինան  իմ  լավագույն  ընկերուհին  է։ Մենք  շատ  ենք  սիրում  իրար  հետ  խաղալ, խոսել  տարբեր  թեմաներից։ Նա սիրում  է  համակարգչային  խաղեր, երգել, պարել, սպորտով  զբաղվել։ Նա  սիրում  է  ուտել  կեքս, պիցցա  և  չի  սիրում  ուտել  տորթ։ Նա  շատ  խելացի  է։

Իմ  ընկերների բլոգներ կարող եք այցելել այս հղումով՝ <<Ընկերների բլոգերը>>

Իմ ուսումնական տարին․ ձեռքբերումներն ու դժվարությունները

Այս  տարին  ինձ  համար  շատ  հետաքրքիր  անցավ։ Ես  ունեցա  շատ  ձեռքբերումներ։ Սկսել  եմ  ավելի  լավ կարդալ։ Դժվարանում  էի     լուծել  մաթեմատիկական  խնդիրները, հիմա  հասկանում  եմ  և  ավելի  հեշտ  եմ  լուծում։ Սկսել  եմ  անգլերենը  լավ  հասկանալ։Ես  ուրախ  եմ, որ  տեղափոխվում  եմ  չորրորդ  դասարան։

Առաջին շրջանի ամփոփում

ՄԱՅՐԵՆԻ

 Իմ բլոգում ունեմ «Մայրենի» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Այս  տարի  <<Մայրենի>>  առարկայից  գրել  ենք  շատ  հորինուկներ, թելադրություններ  և  տարբեր   առաջադրանքներ  կատարել։ Կարդացել  ենք  հետաքրքիր  հեքիաթներ։ Շատ  եմ  հավանել  Հովհաննես  Թումանյանի  <<Մկների  ժողովը>>  բանաստեղծությունը, որը  ես սովորել  եմ  անգիր։Հիմա  կարդում  եմ  <<Փոքրիկ  Իշխանը>>, իսկ  արձակուրդներին  ուզում  եմ  կարդալ  <<Հարի  Փոթերը>>։

ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ

 Իմ բլոգում ունեմ «Ես և շրջակա աշխարհ»-ը բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

 <<Ես  և  շրջակա  աշխարհ>>-ի  դասերը  շատ  հետաքրքիր  են  անցնում։ Մենք  կարդում  ենք  ինչ- որ  թեմայի  մասին ,օրինակ  կենդանիների,բույսերի,բնության  և  քննարկում։Իսկ  հետո  հետաքրքիր  նյութեր  ենք  պատրաստում  այդ  թեմաների  շուրջ։ Ամենից  շատ  սիրում  եմ, երբ  գնում  ենք  ագարակ  սիրում  ենք  ձիերին,կերակրում  ենք  նրանց,ձիավարությամբ  ենք  զբաղվում։

                                                ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Իմ բլոգում ունեմ «Մաթեմատիկա» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Այս  տարի  մաթեմատիկայից  անցել  ենք  բավականին  բարդ  վարժություններ։Սովորել  ենք  սյունակաձև  բաժանում  և  բազմապատկում  երկնիշ, եռանիշ  և  քառանիշ  թվերով։Նաև  անցել  ենք  բարդ  խնդիրներ։Սկզբում  շատ  էի  դժվարանում, բայց  տատիկիս  և  հայրիկիս  օգնությամբ  սկսեցի  ավելի  լավ  հասկանալ  և  ավելի  հեշտ  լուծել  վարժություններս։

                          ԲՆԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ  ՍՏՈՒԳԱՏԵՍ

Իմ  բլոգում  ունեմ<<Բնագիտատեխնիկական  ստուգատես>>  բաժինը, որտեղ  ներկայացնում  եմ  իմ  փորձերը։

Այս  տարի  մեզ  հանձնարարված  էր  կատարել  տարբեր  փորձեր  տեսանկարահանել  և  դնել  բլոգում։Իմ  բլոգում  ունեմ  նկարած  մի  քանի  փորձեր։Օրինակ  ինչպես  ձուն  գցել  շշի  մեջ  առանց  ձեռքերի  օգնության։Ես  կատարել  եմ  տարբեր  հետաքրքիր  փորձեր  և  ինձ  շատ  է  դուր  եկել, շատ  հավես  էր։

                                                             ՌՈՒՍԵՐԵՆ

Իմ  բլոգում  ունեմ  <<Ռուսերեն>>  բաժինը ,որտեղ  առանձնացնում  են  իմ  ռուսերեն  լեզվից  կատարած  աշխատանքները։

Ես  շատ  եմ  սիրում  ռուսերենի  դասաժամերը։ Ինձ  համար  ռուսերեն  լեզուն  շատ  հեշտ   և  սիրելի լեզու  է։Շատ  եմ  սիրում  մեր  ռուսերենի  ուսուցչուհուն։Մենք  այս  տարի  լիքը  հեքիաթներ  ենք  կարդացել  և  քննարկել  ռուսերենի  դասերին։ Ես  շատ  լավ  եմ  կարդում։Տպել  ենք  գիրք  և  ամբողջ  տարին  աշխատել  այդ  գրքերով։Անցել  ենք  ռուսերենի  քերականությունը, որի  օգնությամբ  ավելի  ճիշտ  եմ  կարողանում  խոսել  ռուսերեն։

                                                              ԱՆԳԼԵՐԵՆ

Իմ  բլոգում  ունեմ  <<English>>  բաժինը, որտեղ  առանձնացնում  եմ  իմ  անգլերենի  աշխատանքները։

Տարվա  սկզբին  դժվարանում  էի  անգլերեն  լեզուն  սովորել։Հետո  սկսեցի  պարապել  ընկեր  Հասմիկի  հետ  և  ավելի  լավ  սկսեցի  հասկանալ  և  սովորել։Սովորել  ենք  անգլերեն  լեզվի  քերականությունը, կարդացել և թարգմանել ենք տարբեր տեքստեր  և  առաջադրանքներ։Խաղացել  ենք  տարբեր  խաղեր, որոնց  օգնությամբ  զարգացրել  ենք  մեր  բանավոր  խոսքը։Բեմադրել  ենք  հեքիաթ, որտեղ  ես  խաղում  եմ  զատիկի  դերը։Հեքիաթը  ներկայացրել  ենք  5տարեկաններին, 1-ին  և  2-րդ  դասարանցիներին։Ես  շատ  հաճույքով  սովորում  եմ  անգլերեն  լեզուն։

                                                                ՇԱԽՄԱՏ

Յուրաքանչյուր  ուրբաթ  օրերը  մենք  ունենում  ենք  շախմատի  դասաժամ։Մեր  շախմատի  դասերը  շատ  հետաքրքիր  են  անցնում։Ընկեր  Առնոլդը  գալիս  է  մեր  դասարան  և  մենք  շախմատ  ենք  խաղում։Ես  շատ  եմ  սիրում  շախմատ  խաղալ։

                           ՏԵԽՆՈԼՈԳԻԱ/ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

Կերպարվեստի  դասաժամերին  մենք  տարբեր  նկարներ  ենք  անում։ Ես  շատ  եմ  սիրում  նկարել։Կուզենայի  դառնալ  նկարչուհի։ Երբ  մեզ  հանձնարարում  են  նկարել  ազատ  աշխատանք, ես  սիրում  եմ  նկարել  բնություն  կամ  ամառային  ստիկեռներ։

Տեխնոլոգիայի  ժամերին  մենք  տարբեր  աշխատանքներ  ենք  կատարում  թղթերով  կամ  պլաստիլինով։ Տարբեր  տոներին  բացիկներ  ենք  պատրաստում։

              ԻՄ  ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԵՐԸ

Իմ  բլոգում  առանձնացրել  եմ  <<Ուսումնական  ճամփորդություններ>>  բաժինը, որտեղ  առանձնացրել  եմ  իմ  աշխատանքները։

Մենք  դասարանով  հաճախ  ենք  ճամփորդում,գնում  ենք  հետաքրքիր  վայրեր, նոր  բաներ  ենք  տեսնում  և  սովորում։ Լինում  ենք  բնության  գրկում, մաքուր  օդին։Հետաքրքիր  նյութեր  ենք  հավաքում  մեր  այցելած  վայրերի  մասին։

     ԻՄ  ԲԼՈԳԸ

 Իսկական բլոգավարը պետք է իմանա՝

  • բլոգում նյութ տեղադրել
  • նյութը ջնջել
  • բաժիններ բացել
  • նյութը խմբագրել
  • հղումներ, նկարներ ավելացնել։

Ես  փորձում  եմ  խելացի  և  հետաքրքիր  ձևով  բլոգս  վարել։ Ես  իմ  բլոգում  ունեմ  տեղադրված  194  նյութ։

                                                        ԻՄ  ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Իմ  նպատակը  խելացի  և  լավ  մարդ  դառնալն  է։ Ես  ուզում  եմ  մյուս  տարի  ավելի  լավ  կարդալ, ավելի  արագ  կատարեմ  մաթեմատիկայի առաջադրանքները։ Ուզում  եմ  գնալ  նկարչության  և  ավելի  լավ  նկարել, որովհետև  ուզում  եմ  դառնամ  նկարչուհի։

                           ԱՄԵՆԱՄՍՅԱ  ՖԼԵՇՄՈԲԵՐ

Մենք  ունենք  ամեն  ամիս  ֆլեշմոբեր  տարբեր  առարկաներից ։Ես  շատ  եմ  սիրում  ֆլեշմոբերին  մասնակցել։Սկզբից  գրում  ենք  մեր  անուն  ազգանունը, դասարանը  և  էլ․հասցեն,  հետո  սկսում  ենք  պատասխանել  հարցերին  և  կատարել  վարժությունները։

                      ԻՄ  ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Տարվա  սկզբին  իմ  ընտրությամբ  գործունեությունը  մաթեմատիկան  էր։ Շաբաթը  երկու  օր  անում  էինք  ընտրությամբ  գործունեություն, լուծում  էինք  հետաքրքիր  խնդիրներ  և  վարժություններ։ Հետո  որոշեցի  գնալ  երգի։ Մենք  սովորում  ենք  տարբեր  լեզուներով  երգեր։Ես  լավ  եմ  երգում։

ԻՄ  ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ  ՀՈՐԻՆՈՒԿԸ

Երկարականջ  նապաստակը

Մի անտառում ապրում էին սկյուռիկը, ոզնին և նապաստակը։ Ոզնին և սկյուռիկը ամբողջ օրը աշխատում էին՝ ձմեռվա պաշար հավաքում ։ Իսկ նապաստակը թփերի տակ անգործ պառկած էր։ Երբ նապաստակը սովածանում է, ալարում է գնա իր համար կեր գտնի։ Որոշում է հարևաններից գողանա։ Երբ մտնում է ոզնու բույնը, ոզնին փշերով ծակում է նապաստակին։ Նապաստակը վախենում ու փախչում է։ Հիմա էլ գնում է սկյուռի պաշարներից վերցնի։ Երբ ձեռքը մեկնում է փչակը, ոտքը սայթակում է ու ընկնում։ Ընկնելուց ականջներով կախվում է ճյուղերից։ Սկսում է վախեցած բղավել, օգնություն կանչել։ Հարևանները գալիս են, օգնում եմ նապասնակին, խղճում են ու կերակրում նրան։ Նապաստակը ներեղություն է խնդրում, ամաչում է իր արածից, բայց արդեն ու՜շ էր։ Նապաստակի ականջները արդեն երկարել էին։ Դրա համար էլ նապաստակին ասում են երկարականջ, վախկոտ նապաստակ։

ԻՄ  ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԸ  ԻՄ  ԲԼՈԳԻ  ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

Ես  իմ  բլոգի  ընթերցողներին  մաղթում  եմ  ուրախություն, երջանկություն  և  որ  նրանք  առողջ  լինեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *